Արտաքին 4 տարի առաջ - 16:31 08-10-2021

«Ես կարողանում եմ շնչել». Բաթումում փլատակների տակ ողջ մարդիկ կան

Բաթումիի կենտրոնում բնակելի շենքի փլուզումից մեկ ժամ անց դեպքի վայր է բերվել ծանր տեխնիկա, որը սկսել է հավաքել փլատակները:

Վեցհարկանի շենքը գտնվում է Բաթումի կենտրոնում՝ Մայիսի 26 և Մեմեդ Աբաշիձե փողոցների միջև: Այսօր կեսօրին մոտ շենքն անսպասելիորեն փլուզվել է:

Տեղի ունեցածից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, որոնք, սակայն, փոքրիկ վերամբարձ կռունկի օգնությամբ կարողացել են միայն շենքի մոտ գտնվող մի քանի մեքենաների բեկորներ հեռացնել: Այդպես նրանց հաջողվել է մեքենայից դուրս բերել կնոջն ու նրա երեխային, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Այնուամենայնիվ, շենքի փլատակների տակ մարդիկ են գտնվում. շենքում եղել է 12 բնակարան, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Շենքի բնակիչները, որոնց հարազատները հայտնվել են փլատակների տակ, հետևում են փրկարարների գործողություններին. նրանց հոգեբանական վիճակը շատ ծանր է՝ մարդիկ ողբում են իրենց հարազատների համար, կանչում երեխաներին, որոնք փլուզման պահին տանն են եղել:

Տղամարդկանցից մեկը շոկի պատճառով բժիշկների օգնության կարիք է զգացել՝ տանն էին մնացել նրա կինը, երեք երեխաներն ու եղբայրը:

Փրկարարները լսել են, թե ինչպես են մի քանի մարդ օգնություն կանչում փլատակների տակից: Բնակիչներից մեկը գոռում էր՝ «Ես կարողանում եմ շնչել», և դրական պատասխան է տվել փրկարարների հարցին՝ լսո՞ւմ է արդյոք նա իրենց:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան