Ներքին 5 տարի առաջ - 14:04 08-10-2021

Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով. «Արմենիա» ավիաընկերություն

Այսօր չեղարկվել է Երևան-Մոսկվա չվերթը, ինչն առաջացրել է ուղևորների դժգոհությունը: Չվերթը պետք է իրականացներ «Արմենիա» ավիաընկերությունը:

Ավիաընկերության հանրային կապերի և մարքեթինգնի բաժնի աշկատակից Նինա Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է չվերթի չեղարկման պատճառը.

«Չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով: Այս պահին մեր օպերատորները փորձում են բոլոր ուղևորների հետ կապ հաստատել և որևէ լուծում գտնել»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:

«Հետագա զարգացումների, հաջորդ չվերթի մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,-նշել է Մարգարյանը:

Ավելի վաղ ուղևորները դժգոհություն էին հայտնել, որ ավիաընկերությունից իրենց մանրամասներ չեն հայտնում, չեն ներկայացնում պատճառները և վատ են սպասարկում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով