Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 13:04 08-10-2021

Համայնքների խոշորացումը ունի քաղաքական նպատակ՝ սեփական իշխանությունը էլ ավելի ամրապնդելու համար. Արծվիկ Մինասյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադարձել է երեկ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից արված մի շարք հայտարարություններին , ասելով, որ իրենք՝ Սահմանադրությամբ նախատեսված ոճի մեջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները, արդեն դիմումը ներկայացրել են ՍԴ, խոշորացման ՝ օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։ Նա նշեց, որ ցավով են արձանագրում, որ Հանրապետության նախագահը հերթական անգամ չգտնվեց սահմանադրական իր լիազորությունների շրջանակի մեջ, չստորագրեց իրենց գնահատմամբ առերևույթ հակասահմանադրական այս օրենքը, և երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ՏԻՄ ընտրություններից, հասկացրեց, որ ակնհայտորեն այս խոշորացումը ունի քաղաքական նպատակ՝ սեփական իշխանությունը էլ ավելի ամրապնդելու, և բոլոր տարածքներում նաև ՔՊ-ական իշխանություն հաստատելու մտադրությամբ։ «Խոսքն այն մասին է, որ այս մարդը չի էլ հետ կանգնում իր ապօրինի վարքագծից, երկրորդը՝ այն ոճը, որը որդեգրել էր և կառավարության նիստում խոսում էր պատվաստումների մասին, ըստ էության հանգավորում տվեց իրավապահ մարմիններին, ավելին՝ պահանջեց, որ դատախազությունը, քննչական մարմինները իրեն զոկուցեն ամեն բան։ Սա ոչ այլ ինչ է, քան իրավական լիազորությունների անցում կամ չարաշահում, առերևույթ հանցագործություն, որովհետև չի կարող գործադիր իշխանության ղեկավարը ՝ Սահմանադրությամբ երաշխավորված գլխավոր դատախազի, քննչական մարմիններից, որոնց համար առաջնորդողը սահմանադրությունն ու օրենքներն են, պահանջի զեկուցումներ, կալանավորումներ ու ձերբակալություններ։ Մեր գործընկերները, որոնք անազատության մեջ են հիմա գտնվում, դա հստակ քաղաքական պատվերի կատարում է ենթադրում, ըստ այդմ, մենք գործ ունենք հերթական իրավական սանձարձակության և որ ամենավատն է՝ դիկտատուրա հաստատելու հերթական փորձի հետ» - եզրափակեց Մինասյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի