Հոկտեմբերի 8-ին Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են իրականացվելու։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:
Հիշյալ խորհրդակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով: Նշվում է, որ դրանց ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ: