Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ, «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը ՀՀ քաղաքացիներին հասանելի կլինի հոկտեմբերի 8-ից:
«Այսօր բաշխման գործընթացը սկսվել է: Վաղվանից պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները կունենան»,- ասաց նա:
Ավանեսյանը նշեց, որ Հայաստան է բերվել «Մոդեռնա»-ի պատվաստանյութի ընդհանուր 50 000 դեղաչափ։ Այն նախատեսված է 25 000 քաղաքացու համար: «Ով որ կստանա առաջին դեղաչափը, նա կունենա երկրորդ դեղաչափի հնարավորություն»,- ասաց նախարարը: