Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:08 07-10-2021

Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչների նոր խմբաքանակ է խնդրել

Թուրքիան ուզում է ԱՄՆ-ից 40 հատ F-16 block 70 կործանիչներ գնել, ինչպես նաև ամերիկյան կողմի օգնությամբ արդիականացնել արդեն գոյություն ունեցող 80 F-16-ի նախորդ տարբերակները։ Տեղեկությունը հայտնում է հունական Defence review պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը համապատասխան մտադրությամբ նամակ է հղել․ այսպես է կոչվում ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագրի առաջին փուլը։ Այնուհետև ամերիկյան կողմը պետք է անհրաժեշտ ստուգումներ անցկացնի ԱՄՆ-ի օրենքներին ապագա գործարքի համապատասխանությանվերաբերյալ, հաշվարկի պահանջվող համակարգերի գինն ու ԱՄՆ-ի Կոնգրեսին ծանուցի՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հավանությունը ստանալուց հետո:

Հատկանշական է, որ ավելի վաղ Անկարայում հայտնել էին Ռուսաստանի հետ 4++ սերնդի Սու-35 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունների մասին, ինչը երկրորդ խոշոր գործարքը կլիներ C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումից հետո: Ի դեպ, ռուսական համակարգերի պատճառով ամերիկացիները Թուրքիային հանել են հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ու մատակարարման ծրագրից։

Խոսելով ԱՄՆ-ի արձագանքի մասին՝ Թուրքիայի իշխանությունն ու նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս ասել են, որ ոչ ոք իրավունք չունի իրենց մատնանշել՝ որտեղից զենք գնել։

Հիշեցնենք, որ այս կործանիչները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան