Մամուլ 5 տարի առաջ - 08:36 07-10-2021

Իշխանությունը «խառն» է. ուզում է որպես «փորձագետ» Սամվել Բաբայանին ընդգրկել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով նոր խնդիրների առաջ է կանգնել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, սկզբնական շրջանում նախատեսված է եղել հանձնաժողովում փորձագետներ ընդգրկել ՊՆ-ից ու ԳՇ-ից, սակայն նրանք չեն համաձայնել հետագա զեկույցի իշխանական սցենարին, ինչից հետո իշխանությունը ստիպված է եղել դիմել ընտրություններից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը սեղմած քաղաքական ուժերից մի քանիսին։

Մասնավորապես, թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունն այս պահին դիտարկում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին որպես «փորձագետ» հանձնաժողովում ընդգրկելու հարցը։ Ի դեպ, վերջինս տարբեր մարզերում իշխանական՝ ՔՊական թեկնածուների գովքով է զբաղված և փորձում է ամեն գնով արդարացնել Հայաստանի և Արցախի պարտությունը։

Ի դեպ, մեր աղբյուրը հայտնել է նաև, որ հանձնաժողովում իշխանությունը դիտարկում է նաև Դավիթ Սանասարյանի, Նորիկ Նորիկյանի թեկնածությունները։ Արդյունքում, իշխանությունը ցանկանում է նաև «փորձագետների» միջոցով էլ ավելի մեծացնել իր ներկայությունը ստեղծվելիք հանձնաժողովում»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը