Ավելին 5 տարի առաջ - 23:16 06-10-2021

Facebook-ի խափանումը կարող է 100 միլիոն դոլար արժենալ

Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի ծրագրերի ձախողումը կարող է ընկերության վրա նստել մոտ 100 միլիոն դոլար։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, հայտնել են Fortune-ի վերլուծաբանները:

Մասնավորապես, հաշվարկները կատարվել են 2021 թվականի երկրորդ եռամսյակի ընկերության ֆինանսական արդյունքների հիման վրա, որոնցում Facebook-ի եկամուտը կազմել է 29,08 միլիարդ դոլար կամ օրական 319,6 միլիոն դոլար կամ էլ ժամում 13,3 միլիոն դոլար: Ընկերության հավելվածները մոտ 7,5 ժամ անջատված էին, ուստի այն կարող էր կորցնել 99,75 միլիոն դոլար:

Միևնույն ժամանակ, գովազդի գնահատման մեկ այլ ընկերություն` Standard Media Index-ը, խափանումների ընթացքում Facebook-ի կորուստները գնահատել է 3,3 միլիոն դոլար: Այնուամենայնիվ, Standard Media Index-ը հիմնված էր միայն այն գնահատման վրա, թե ընկերությունները որքան են ծախսում օրական Facebook-ի հավելվածներում իրենց արտադրանքը գովազդելու համար:

Միևնույն ժամանակ, Forrester հետազոտական ընկերության փոխնախագահ Մայք Փրուն կարծում է, որ Facebook-ում և Instagram-ում գովազդող մոտ 10 միլիոն ընկերություններ և ապրանքանիշներ կարող են ողջամտորեն վնասներ պահանջել` հավանաբար անվճար գովազդի տեսքով:

«Միայն Facebook-ը կարող է ձեզ հստակ ասել, թե որքան եկամուտ է կորցրել խափանումների պատճառով: Գովազդատուներն ու հաճախորդները պետք է փոխհատուցում պահանջեն ընկերությունից՝ կորցրած հնարավորությունների համար», - բացատրել է Փրուն:

Ինչպես նշում է The New York Times-ը, Facebook-ի հարթակներից օգտվող որոշ ձեռնարկությունների վաճառքները նախորդ շաբաթվա երկուշաբթի օրվա խափանումների ընթացքում նվազել են 30-70%-ով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Facebook-ի ձախողումը դարձել է պատմության մեջ ամենաերկարատևը: Ընկերության սոցիալական ցանցերին և ծառայություններին հասանելիությունը փակվել է յոթ ժամով:

Facebook-ի ծառայությունները երեքշաբթի երեկոյան կրկին խափանվել են: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների բնակիչները բողոքել են Instagram-ի աշխատանքում առկա խնդիրներից:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը