Խոսք 5 տարի առաջ - 17:39 06-10-2021

Շուշիից հետո ինչ է սպասվում Իջևանին, որտեղ Շուշիի համեմատ ոչինչ չի կառուցվել. Գեղամ Նազարյանը՝ ԿԳՄՍ նախարարին

Ճիշտ ժամանակն է, որ ԿԳՄՍ նախարարը հանրությանը ներկայացնի, թե ինչ ծավալի և քանի միլիարդի շինարարական աշխատանքներ են իրականացվել Շուշիում 1992թ-ի մայիսի 8-ից մինչև 2020թ-ի սեպտեմբերի 27-ը։ Ճիշտ պահին է, որ հանրությունը իմանա, թե ինչ կարգի ուսումնարաններ, թանգարաններ, հուշարձաններ են կառուցվել մեր սիրելի Շուշիում։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարց ուղղելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Միաժամանակ կարծում եմ, որ կառավարության ներկայացուցիչը պետք է արձագանքի Իջևան քաղաքի բնակիչների անհանգստությանը։ Բանն այն է, որ լսելով Շուշիի հետ տեղի ունեցածից մասին բացատրությունը, իջևանցիները իրենց հարց են տալիս, եթե Շուշին, որտեղ այդքան թանգարաններ, ուսումնարաններ, շենքեր, եկեղեցիներ են կառուցվել, արժանացավ այս ճակատագրին, ապա ինչ է սպասվում Իջևանին, որտեղ Շուշիի համեմատ ոչինչ չի կառուցվել»։

Հարցին ի պատասխան Դումանյանը նշեց, որ 1992թ-ից մինչև մեր օրերը Շուշիում կառուցված շինությունների թվային նկարագրի մասին հարցը ներկայացնեն գրավոր։

«Իսկ թե ինչ է սպասվում Իջևանին, ապա Իջևանին սպասվում է փայլուն ապագա։

Ձեր հարցը ձևով է հարց, բովանդակությամբ այլ բան է։ Շուշիում կառուցված շինությունների մասին ես ավելի քիչ չեմ տիրապետում քան Դուք, եթե ցանկություն ունեք հրապարակելու հրապարակեք, մենք գրավոր կպատասխանենք։ Դժգույնի մասով չեմ կիսում այդ տեսակետը, որևէ դժգույն ապագա չի սպասվում ՀՀ որևիցե քաղաքին, գյուղին, մասնավորապես Իջևանին»

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան