Արտաքին 4 տարի առաջ - 20:23 04-10-2021

Մարդկությունն այս ձմռանը կբախվի էներգետիկ լուրջ ճգնաժամի․Bloomberg

Աշխարհը կանգնած է էներգետիկ ռեսուրսների համաշխարհային գլոբալ ճգնաժամի առաջ` դրանց գների բարձրացման և մատակարարման խնդիրների պատճառով: Այդ մասին պատմել է Bloomberg-ի լրագրող Մայքլ Ուինֆրին:

Իր հոդվածում Ուինֆրին նշել է, որ խնդիրները սպառնում են տարբեր երկրներին: Օրինակ, Բրիտանիայում արդեն վառելիքի պակաս կա, վարորդների սակավության պատճառով այնտեղ խանութների դարակները դատարկ են մնում:

Լրագրողը կարծում է, որ առաջիկա ձմռանը Հյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի ռեժիմը կազդի տարբեր շուկաների վրա: Եթե ​​իրականանան եղանակի հոռետեսական կանխատեսումները, էներգետիկ ռեսուրսների բացակայությունը կհանգեցնի լայնածավալ ճգնաժամի:

Ուինֆրին նշել է, որ ռեսուրսների համար «պայքար» է ընթանում: Չինաստանը սկսել է ածուխ մատակարարել քվոտաներից ավելին, ինչի պատճառով գազի գներն այսօր էլ ավելի են բարձրացել: Նիդեռլանդներում փակվել է ջերմոցների ամենամեծ ցանցը, ինչը կարող է ազդել սննդամթերքի մատակարարման վրա: Նաև աշխարհում ցորենի առաջարկը նվազում է:

Հոդվածում նշվում է, որ համաճարակի պատճառով անցած ձմեռը դժվար էր, բայց այս տարի այն ավելի լավ չի լինի:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել