Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:01 04-10-2021

Բացահայտվել են Թելման Իսմաիլովի կյանքի մանրամասները Ինտերպոլի կողմից հետախուզվելու ընթացքում

Չերկիզովսկու շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմաիլովը երեք տարի ապրել է Պոդգորիցայում գտնվող առանձնատանը: Նա վարել է ազատ կենսակերպ, ոչ մեկից չի թաքնվել և տեղաշարժվել է առանց անվտանգության, չնայած Ինտերպոլի կողմից հետախուզմանը: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Պարբերականի տվյալներով, գործարարը կարող էր նման կենսաակերպ վարել՝ շնորհիվ Չեռնոգորիայի պաշտոնյաների հետ ունեցած անձնական կապերի: Մասնավորապես, նախագահ Միլո Ջուկանովիչը հանգստանում էր Իսմաիլովին պատկանող Թուրքիայի թանկարժեք Mardan Palace հյուրանոցում:

Գործարարի ձերբակալությունից հետո Պոդգորիցայի մոտակայքում գտնվող նրա բնակարանում կատարվել են խուզարկություններ: Այնտեղ հայտնաբերվել է ևս մեկ ռուս՝ Վլադիմիր Ս.-ն, որի նկատմամբ ևս հայտարարված էր միջազգային հետախուզում:

Իսմաիլովը ձերբակալվել է շաբաթ օրը՝ Ռուսաստանի հայցով: Դրանից կարճ ժամանակ առաջ նա դիմել էր Չեռնոգորիայի իշխանություններին՝ իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Մարինա Ռուսակովան: Նա նշել է, որ իր պաշտպանյալի որոշման վրա ազդել է երգիչ Աբրաամ Ռուսոյի առևանգման գործով դատարանի վճիռը և Գերագույն դատարանի կողմից գործարարներ Յուրի Բրիլևի և Վլադիմիր Սավկինի սպանության գործի վերանայման մերժումը:

Իսմաիլովը երկու գործերով էլ ներգրավված է որպես հանցագործությունների պատվիրատու: Հետաքննության տվյալներով՝ որպես կազմակերպիչներ հանդես էին գալիս նրա հարազատները: Ռուսակովան պնդում է, որ իր վստահորդը մասնակից չէ այն հանցագործություններին, որոնցում նրան մեղադրում են:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան