Արտաքին 4 տարի առաջ - 13:58 04-10-2021

Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ բազան կապված է Սոլեյմանիի սպանության հետ. Arab News

Համաձայն զեկույցի, Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ բազան կապված է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ անցած հունվարին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատճառ դարձած հարվածների հետ:

Հրապարակման մեջ նշվում է, որ Յորքշիրի «Մենվիթ Հիլ» բազան անմիջական մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի կողմից հասցված հարվածներին:

Ուսումնասիրությունը պարզել է, գրում է Arab News-ը, որ Սոլեյմանիի վրա հարձակումն «հավանաբար» իրականացվել է այն կայքից ստացված տվյալների միջոցով, որը «գործել է որպես ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության օտարերկրյա ֆորպոստ»:

Զեկույցը ներկայացվել է Menwith Hill Accountability Campaign ընկերության հատուկ նիստին և դրանում հորդոր կա, որ «ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի անվտանգության գործակալության կողմից Menwith Hill-ում իրականացվող ցանկացած ռազմական գործունեություն իրականացվի այնպես, որ բոլոր պատասխանատու անձինք լիովին հաշվետու լինեն Մեծ Բրիտանիային»:

Հետաքննող լրագրող Բարնաբի Փեյսը զեկույցում ասում է, որ այդ օբյեկտում աշխատող ինչպես ամերիկացի, այնպես էլ բրիտանացի աշխատակիցները գործել են «հանրային վերահսկողության և պատասխանատվության շրջանակներից դուրս»:

Թեև Menwith Hill-ը պաշտոնապես համարվում է Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ բազա, այն նաև ԱԱԳ-ի խոշորագույն արտասահմանյան օբյեկտն է՝ 600 ամերիկացի աշխատակիցներով:

Փաստաթղթերը, որոնք կազմել է հայտնի իրազեկող Էդվարդ Սնոուդենը, վկայում են, որ բազան հանդիսանում է ԱԱԳ-ի գաղտնալսման գլոբալ ցանցի մի մասը, որն ունակ է գաղտնալսել և հայտնաբերել հեռախոսային և ինտերնետ թրաֆիկն ամբողջ աշխարհում:

Զեկույցում Փեյսը պնդում է, որ ցանցի կողմից ստացված հիմնական տեղեկատվությունը հետագայում օգտագործվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ հասցնելու համար:

Փեյսը հավելել է, որ ամենայն հավանականությամբ, Menwith Hill-ը դեր է խաղացել Սոլեյմանիի սպանության մեջ: Մեծ Բրիտանիայի նախարարները մեկնաբանություններից հրաժարվել են:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ձեզ գուցե հետաքրքրի