Սպորտ 5 տարի առաջ - 15:02 03-10-2021

Ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը հաղթանակ է տարել բրիտանացի Ջորջ Էնթոնի Ռամի դեմ պայքարում․ ԱԱ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկավ աշխարհի գավաթակիր, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը:

2019 թվականի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը որակավորման փուլում մրցեց բրիտանացի Ջորջ Էնթոնի Ռամի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 8:0 հաշվով՝ միավոր վաստակելու ոչ մի շանս չտալով մրցակցին:

Առաջին մրցափուլը Թեւանյանը հանգիստ սկսեց՝ հիմնականում պաշտպանվելով: Մրցափուլի միջնամաում նախ մեկ միավոր վաստակեց բրիտանացի ըմբիշին աշխատանքային գոտուց դուրս բերելով, ապա հրաշալի պաշտպանվելուց հետո գցումով եւ գլորումով եւս 4 միավոր ավելացրեց իր հաշվին՝ մրցափուլն ավարտելով 5:0 առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում նույն տակտիկայով Թեւանյանը նախ դուրս բերեց մրցակցին աշխատանքային գոտուց, ապա գցումով հաշիվը դարձրեց 8:0՝ ոչ մի շանս չտալով բրիտանացի ըմբիշին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել