Արտաքին 4 տարի առաջ - 12:23 03-10-2021

Աֆղանստանի նախկին նախագահ Գանիի փախուստի մասին նոր մանրամասներ են հայտնի

Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Հանին օգոստոսին Ուզբեկստանի տարածքովփախել է երկրից ԱՄԷ: Այս մասին գրում է աֆղանական Hasht e Subh Daily թերթը՝ վկայակոչելով Հանիին մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուրի համաձայն՝ Հանին նախ օգտագործել է ծառայողական ուղղաթիռ, այնուհետև ղազախական FlyJet ավիաընկերության օդանավը։ Դա տեղի է ունեցել օգոստոսի 15-ին՝ Թալիբանի՝ Քաբուլ վերցնելուց մի քանի ժամ առաջ: Աղբյուրը նշում է, որ կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ պլանավորում էին Աշրաֆ Հանիի որոշ հարազատների տեղափոխել Արաբական Միացյալ Էմիրություններ Քաբուլի փոթորկումից մի քանի օր առաջ:

«Ուզբեկստանի Թերմեզ քաղաքում չորս ուղղաթիռներով վայրէջք կատարած 54 մարդկանց թվում 22-ը օդաչուներ և տեխնիկներ էին, ևս 22-ը՝ նախագահի թիկնապահներ: Եվ նրանցից ոչ մեկը անձնագիր չուներ», - ասել է աղբյուրը:

Տերմեզի օդանավակայանում Հանին իր շրջապատի հետ ընդհանուր առմամբ անցկացրել է 31 ժամ, որին հսկում էին ավելի քան 200 ուզբեկ զինծառայողներ: Հետո նախագահը և նրա ուղեկիցները նստել են մի փոքրիկ ինքնաթիռ՝ 60 տեղանոց:

«Ոչ ոք չէր խոսում, և մենք չգիտեինք, թե ուր ենք թռչելու: Մի քանի րոպե անց ինքնաթիռը օդ բարձրացավ, և մեզ ասացին, որ մեկնում ենք Արաբական Միացյալ Էմիրություններ: Ինքնաթիռում 28 ժամվա ընթացքում առաջին անգամ մենք ջուր և սնունդ ստացանք», - պատմել է աղբյուրը:

«Թալիբան» շարժման զինյալները օգոստոսի 15-ին մուտք են գործել Քաբուլ, որից հետո Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին որոշել է հրաժարական տալ եւ ընտանիքի հետ մեկնել է ԱՄԷ՝ ուղղաթիռը փողով լցնելով: Ինքը՝ Հանին, պնդում է, որ փախուստի ժամանակ գումարը չի վերցրել։ Իր խոսքով՝ նա «մեկնել է երկրից մեկ շապիկով, չալմայով և կոշիկներով»:

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել