Ներքին 5 տարի առաջ - 21:24 02-10-2021

«Զմրուխտյա մկրատը». Նախագահի տիկինը ներկայացրել իր հեղինակած նոր գիրքը

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին ու նրանց ծնողներին է ներկայացրել իր հեղինակած նոր՝ «Զմրուխտյա մկրատը» գիրքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Գիրքը տասներկուամյա աղջկա մասին է, ով փորձում է վերականգնել աշխարհում բարու և չարի ճիշտ հավասարակշռությունը։

Շնորհանդեսի ընթացքում տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ գիրքն ապագայի մասին է, քանի որ գրքի հերոսները Երկիր մոլորակից հայտնվում են Լուսնի, իսկ Լուսնի վրայից՝ Մարսի վրա։

Հանրապետության նախագահի տիկինը հիշեցրել է երեխաներին, թե որքան կարևոր է լինել հետաքրքրասեր և բանիմաց, որևէ տարիքում չդադարել սովորել և ձեռք բերել նոր գիտելիքներ։

«Մեր՝ մեծահասակներիս հույսը դուք եք։ Նախ և առաջ պետք է լավ սովորեք և լինեք աշխատասեր։ Մենք հույս ունենք, որ դուք բոլորդ շատ կարևոր բաներ կհորինեք աշխարհի համար, կանեք գեղեցիկ, կարևոր, յուրահատուկ հայտնագործություններ, քանի որ մեր աշխարհը կարիք ունի փոխվելու և դառնալու ավելի լավը»,- նշել է տիկին Նունե Սարգսյանը։ Նա նաև կոչ է արել փոքրիկ ընթերցասերներին հորինել և ստեղծել նոր պատմություններ, նոր հեքիաթներ։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են նաև տիկին Նունե Սարգսյանի գրքերի հիման վրա բեմադրված երաժշտական ու պարային կատարումներ։

Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած միջոցառման ավարտին փոքրիկ ընթերցողները ստացել են Հանրապետության նախագահի տիկնոջ կողմից մակագրված «Զմրուխտյա մկրատը» գիրքը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը