Արտաքին 4 տարի առաջ - 19:59 02-10-2021

Միջերկրական ծովում 70 միգրանտներով նավ է անհետացել

Փոքր նավը, որը Լիբիայից դուրս է բերել մոտ 70 անօրինական միգրանտների, անհետացել է Միջերկրական ծովում՝ Եվրոպա գնալու ճանապարհին:

Ինչպես հայտնում է Alarm Phone-ը՝ միգրանտներին օգնող հասարակական կազմակերպությունը, նավը դուրս է եկել Լիբիական Հոմսի նավահանգստից և ճանապարհին մի քանի անգամ կապվել իրավապաշտպանների հետ, սակայն կապը կորցրել է Իտալիայի տարածքային ջրերից 18 կմ հեռավորության վրա գտնվող ափի հետ:

Մինչ այժմ ոչ մի տեղեկություն չի ստացվել նավակի կամ նրա ուղևորների հայտնաբերման, Մալթայի կամ Իտալիայի ուժերի կողմից նրանց հնարավոր փրկության մասին: Իրավապաշտպանների կարծիքով՝ եվրոպական իշխանությունները կարող էին նրանց գաղտնի վերադարձնել հայրենիք:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականի սկզբից Լիբիայից Իտալիա տանող ճանապարհին մահացել է առնվազն 1,369 միգրանտ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան