Հանրաճանաչ կոլումբիացի երգչուհի Շակիրայի վրա Իսպանիայում երկու վայրի վարազ է հարձակվել՝ Բարսելոնայի պուրակներից մեկում։ Այս մասին հայտնում է Periodico թերթը։ Նշվում է, որ երգչուհին միջադեպի արդյունքում չի տուժել, սակայն կենդանիներին հաջողվել է փախցնել նրա պայուսակն ու հեռախոսը։ Ավելի ուշ դրանք գտնվել են անտառում։