ԱՄՆ-ում հայտարարել են Աֆղանստանում «Ալ-Քաիդա»-ի վերականգնման հնարավորության մասին
copy image url

ԱՄՆ-ում հայտարարել են Աֆղանստանում «Ալ-Քաիդա»-ի վերականգնման հնարավորության մասին

Արտաքին 3 տարի առաջ - 11:35 30-09-2021

Աֆղանստանում, մինչև երեք տարի ժամկետում, «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների վերականգնման իրական հավանականություն կա: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին:

«Իրական հեռանկար կա, որ ոչ հեռավոր ապագայում՝ 6, 12, 18, 24, 36 ամիսների ընթացքում, «Ալ Քաիդան» կամ ԻՊ-ն կվերականգնվեն»,- ասել է նա:

Նրա կարծիքով, զինվորականների խնդիրն է շարունակել պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին Աֆղանստանի հարձակումներից: Նա նաև նշել է, որ այս պահին այդ տարածքից ահաբեկչության սպառնալիքն ավելի ցածր է, քան 20 տարի առաջ, Նյու Յորքում 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:

Նմանատիպ տեսակետ է հայտնել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, որը մատնանշել է, որ Ալ-Քաիդան թուլացել է Աֆղանստանում ամերիկյան ռազմական գործողությունների իրականացման ժամանակահատվածում: Նրա կարծիքով, այս պահին ահաբեկիչները չվերահսկվող տարածքներ են փնտրում վարժանքների և անվտանգ բնակության համար:

«Կա հստակ հավանականություն, որ դա կարող է տեղի ունենալ այստեղ (Աֆղանստանում)»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են