Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 17:23 29-09-2021

Անհրաժեշտ է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր. Թուրքիայի համար էական չէ, թե հայկական ու ադրբեջանական կողմերն ինչ ձևաչափով կհանդիպեն․ Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Gobal» լրատվականի եթերում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից և արցախյան հիմնախնդրից, հայտնում է ermenihaber.am-ը։

Քալընը նշել է, որ իրենք սկզբունքորեն դրական են նայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, իսկ 1992 թվականին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման և հայ-թուրքական սահմանի փակման պատճառը, ըստ նրա, եղել է արցախյան պատերազմը, որը խոսնակն անվանել է «Ղարաբաղի օկուպացիա»։

«Իսկ հիմա, երբ այդ խնդիրն արդեն լուծվել է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խոչընդոտ այլևս չկա։ Սակայն Ղարաբաղի խնդրում դեռ կան հարցեր, որոնք լուծում են պահանջում»,- շարունակել է նա։

Էրդողանի խոսնակը նշել է նաև, որ թեև Ղարաբաղում հաստատվել է հրադադար, բայց առ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել:

«Անհրաժեշտ է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Ընդ որում, դա անհրաժեշտ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Կովկասի, և՛ մեզ բոլորիս համար։ Դրա վերաբերյալ պայմանները, բնականաբար, պետք է քննարկվեն ու արժանանան երկու կողմերի հավանությանը»։

Իբրահիմ Քալընի խոսքով՝ վերոնշյալ գործընթացը շարունակվում է, և դրա հաջորդ փուլը կլինի պայմանագրի կնքումը։ Թուրքիայի համար էական չէ, թե կողմերը ինչ ձևաչափով կհանդիպեն:

«Կարևոր էլ չէ, թե դա կլինի ՄԱԿ-ի, Մինսկի խմբի եռանախագահների հովանու ներքո, թե տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավմամբ: Կարևորն այն է, որ պայմանագիրը լինի, որը կհաստատի Ադրբեջանը և կընդունի Հայաստանը։ Այդպիսով խնդիրն ամբողջությամբ կլուծվի ու մի կողմ կդրվի»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել