Ներքին 5 տարի առաջ - 21:59 27-09-2021

Հրապարակվել են 44-օրյա պատերազմում անմահացած եզդի հերոսների անունները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հայրենիքին նվիրած եզդի հերոսների անունները:

«Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցավ մեկ տարի։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմին իրենց հայ եղբայրների կողքին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Հայաստանի եզդիները։ Ոչինչ չխնայվեց հանուն սուրբ հողի պաշտպանության, հանուն մեր միասնական հայրենիքի անվտանգության: Պատերազմական գործողություններին մասնակցեցին երկու եզդիական ջոկատներ, որոնք հերոսաբար կռվեցին` իրենց հայրենիքի, հայրենի սուրբ հողի պաշտպանության համար: Հայրենիքի պաշտպանության գործում նահատակվեցին եզդի ժամկետային զինծառայողներ և կամավորականներ, որոնց անունները հավերժ կմնան բոլորիս սրտերում: Անմահացած հերոսներն են՝

Օթար Քյալաշի Ամարյան,

Մրազ Յուրիկի Քալոյան,

Ալիկ Մահարի Խուդոյան,

Շավո Երջանիկի Սամսոնյան,

Թեմուր Արթուրի Կոտոյան,

Մամիկոն Սոսիկի Կասոյան,

Էդգար Մամեյի Մուրադյան,

Սամադ Մամադի Սլոյան,

Մանվել Թամոյի Թամոյան,

Դավիթ Գերակլի Այդոև,

Օմար Շարոյի Մամոյան,

Զոհրաբ Թամոյի Օզմանյան,

Բորիկ Տիտալի Սուլեյմանյան,

Նորայր Դհարի Մստոյան,

Էմիլ Արտուշի Թամոյան,

Հովհաննես Բաքոյան։

«Հավերժ փառք բոլոր նահատակներին

Հայրենի հողի կանչը, հայրենիքի հանդեպ անշահախնդիր սերն ու արարելու մեծ փափագն է մեզ այսօր ապրեցնում և պիտի ապրեցնի` հանուն ազատ և անկախ ապրելու մեր իրավունքի:

Հայրենիքիս կողքին եմ»,- գրել է Բաքոյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ