Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:17 26-09-2021

Կանաչ թեյը նպաստում է քաղցկեղի և կաթվածի հավանականության նվազմանը

Կանաչ թեյն օգնում է կանխել մեծ թվով հիվանդությունների, այդ թվում՝ կաթվածի և քաղցկեղի մի քանի տեսակների զարգացումը: Այս մասին պատմել է ճապոնացի գիտնական, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Յիտի Ֆուկուսիման:

Նա նշել է, որ թեյի վերաբերյալ համաճարակաբանական ուսումնասիրությունները վերջին տարիներին աճել են: 2021 թվականի մետաանալիզը, որը ներառում էր մի քանի ուսումնասիրություններ, հաստատել է, որ կանաչ թեյի օգտագործումը կապված է շատ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի որոշ տեսակների (էնդոմետրիա, թոքերի և ձվարանների քաղցկեղ) ռիսկի, ինչպես նաև սրտանոթային հիվանդություններից և կաթվածից մահվան դեպքերի նվազման հետ:

Ֆուկուսիման պնդում է, որ այս ազդեցությունը պայմանավորված է կանաչ թեյի մեջ կատեխինների մեծ քանակությամբ: Թեյի կատեխիններն օժտված են ուժեղ հակաօքսիդային հատկություններով:

Կանաչ թեյի մեջ պարունակվող կատեխինները և թեանինը նվազեցնում են նաև գրիպի վիրուսով հիվանդանալու հավանականությունը՝ այն 5 ամիս օգտագործելուց հետո:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում