Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:15 26-09-2021

Թալիբները սկսել են սպառնալ Տաջիկստանին

Աֆղանստանում «Թալիբան» -ի իշխանության գալուց ի վեր առաջին անգամ նրանց ներկայացուցչի կողմից հարևան պետության`Տաջիկստանի հասցեին սպառնալիքներ են հնչեցվել։ Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ հիմա իրենք բազմաթիվ ներքին խնդիրներ ունեն և մտադիր են զբաղվել դրանցով: Սակայն, այժմ թալիբների կողմից ձևավորված Աֆղանստանի կառավարության ղեկավարի տեղակալի ժ․պ․ Աբդուլ Գանի Բարադարը անսպասելիորեն իր պահանջներն է բարձրաձայնել Տաջիկստանի դեմ:

«Տաջիկստանը միջամտում է մեր գործերին»,- ասել է նա Al-Jazeera-ին տված հարցազրույցում։

Բարադարը, որը նախկինում դաշտային հրամանատար է եղել, մուլլա Մուհամմեդ Օմարի տեղակալը և «Թալիբան» շարժման համահիմնադիրներից մեկը, անդրադառնալով Տաջիկստանին՝ հավելել է. «Յուրաքանչյուր գործողության համար կա հակազդեցություն»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան