Արտաքին 5 տարի առաջ - 14:04 25-09-2021

Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կոչ է արել վերջ դնել ռուսական բռնազավթմանը

«Այսօր մենք դիմում ենք բոլորին՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան հողերի անօրինական բռնազավթմանը վերջ դնելու խնդրանքով»,- այս խոսքերով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ամբիոնից դիմել է համաշխարհային հանրությանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, Ռուսաստանը ոչ միայն բռնազավթել է Վրաստանի տարածքի 20%-ը, այլև ակտիվորեն փորձում է խոչընդոտել եվրոպական և եվրաատլանտյան ընտանիքներին ինտեգրվելու իրենց ազգային ջանքերին: Ղարիբաշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել համատեղ գործողություններ ձեռնարկել՝ բռնազավթված տարածքներում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտումներին արձագանքելու համար:

Վարչապետը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է «սողացող անեքսիայի» և այսպես կոչված բորդերիզացիայի գործընթացը, հաղորդում է SOVA-ն:

«Սա ներառում է մարդկանց առևանգումները, անօրինական ձերբակալությունները, տեղաշարժի ազատության անօրինական սահմանափակումները և մայրենի լեզվով կրթության իրավունքից զրկումը, հատկապես Գալիի շրջանում: Համավարակի ժամանակ դա գրեթե անհնար դարձրեց մարդկանց տարհանումը բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով»,- հավելել է Վրաստանի կառավարության ղեկավարը:

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան