Նորվեգիայի իշխանությունները որոշել են սեպտեմբերի 25-ից չեղարկել երկրում գործող սահմանափակումների մեծ մասը, որոնք մտցվել էին կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով: Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Քաղաքական գործչի խոսքով, երկիրը կանցնի, այսպես կոչված, «բարձր պատրաստվածության միջոցառումների պահպանմամբ նորմալ կյանքի» մոդելին: Այսինքն, հիգիենայի կանոնների պահպանումը պարտադիր կլինի:
Բացի այդ, սեպտեմբերի 25-ից կչեղարկվի սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտությունը, չեն սահմանափակվի տարբեր չափերի միջոցառումների մասնակիցների թիվը, կչեղարկվեն նաև սննդի կետերի շահագործման սահմանափակումները: Այնուամենայնիվ, շնչառական վարակի ախտանիշներ ի հայտ գալու դեպքում քաղաքացիները ամեն դեպքում ստիպված կլինեն քովիդ-թեստ հանձնել, ըստ որում դա կազդի նաև պատվաստվածների վրա: