Ադրբեջանը շարունակիում է զինվել․ Նոր հայտեր Ռուսաստանին
copy image url

Ադրբեջանը շարունակիում է զինվել․ Նոր հայտեր Ռուսաստանին

Արտաքին 3 տարի առաջ - 11:34 24-09-2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրն արդեն հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար:

«Բնականաբար, այժմ մենք ուսումնասիրում ենք նոր մշակումները, այժմ տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորությունները, մենք արդեն ներկայացրել ենք որոշ հայտեր, ուստի Ռուսաստանի հետ այս ուղղությամբ համագործակցությունը նույնպես կզարգանա», - ասել է Ադրբեջանի ղեկավարը Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը «լավ աշխատանք» են կատարում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Նա վստահություն է հայտնել, որ ապագայում երկու երկրների համագործակցությունը «կշարունակի աճել»:

Ամենից շատ դիտված