Ներքին 4 տարի առաջ - 19:18 23-09-2021

Սփյուռքի բոլոր ճակատներում նահանջ ենք գրանցում․ մեզ խանգարում է ենթակառուցվածքների բացակայությունը․ Սփյուռքի հանձնակատար

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր կայացել է աշխատանքային հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մասնակցությամբ:

«Սփյուռքի բոլոր ճակատներում նահանջ ենք գրանցում, մենք կորցնում ենք հայապահպանմամբ աչքի ընկնող ավանդական Սփյուռքը: Սա սկսվել է դեռ լիբանանյան քաղաքացիական պատերազմի օրերից, երբ Լիբանանը սկսեց կորցնել հայ բնակչությանը, էլ չեմ խոսում իրաքյան և Սիրիայի քաղաքացիական պատերազմների մասին, այսօր էլ Լիբանանում լրջագույն ճգնաժամ է: Նշեցի բոլոր ճակատներում, որովհետև եթե այդ երկրներում հայությունն ապրում էր կիսամեկուսացված պայմաններում, ինչը հայության պահպանման համար դրական էր, ապա այնտեղի հայությունը վերջին տասնամյակների ընթացքում գաղթել են հիմնականում Արևմուտք, իսկ այնտեղ ուծացման գործընթացը շատ ավելի արագ է տեղի ունենում: Իհարկե արևելքում էլ, հյուսիում էլ դրական չէ պատկերը, մենք ամեն երկրում ժամանակի ընթացքում կորցնում ենք հայ մարդկանց. սա աքսիոմ է»,- հանդիպման ժամանակ նշեց Զարեհ Սինանյանը՝ ընդգծելով՝ մեզ խանագարում է ենթակառուցվածքների բացակայությունը:

Սինանյանը խոսել է նաև կառավարության ձեռնարկած քայլերի մասին՝ ներկայացնելով, թե ինչ է արվել՝ սփյուռքահայերի խնդիրների լուծման, նրանց ներգաղթն ապահովելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին