Արտաքին 5 տարի առաջ - 19:27 22-09-2021

Պերմի համալսարանի անվտանգության աշխատակիցներն իրենց հետ ունեցել են միայն խուճապի կոճակ․ Life

Պերմի պետական ​​համալսարանում աշխատող անվտանգության աշխատակիցները հատուկ սարքավորումներից ունեցել են միայն խուճապի կոճակ: Նրանք ձեռնաշղթաներ ու ռետինե մահակներ չեն ունեցել։ Այս մասին հայտնում է Life-ը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ 2018 թվականից «Արսենալ» մասնավոր անվտանգության ընկերությունը զբաղվում էր համալսարանի անվտանգությամբ: Հարձակման պահին եղել է 11 պահակ`յուրաքանչյուր շենքի համար: Նրանք նույնիսկ կապի միջոցներ չեն ունեցել:

Ութերորդ շենքի վրա հարձակման պահին նրա պահակը առաջին հարկի սրահում է եղել: Հրաձգության մեկնարկից հետո նա փորձել է փախչել՝ միաժամանակ սեղմելով խուճապի կոճակը:

Ուսանողներից մեկը պատմել է, որ տարածք մուտքն իրականացվում է անցակետի միջոցով, սակայն այնտեղ փաստաթղթերը չեն ստուգվում։

Հիշեցնենք, որ կրակոցների ժամանակ վիրավորված պահակը ողջ էր մնացել: Նա տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման:

18-ամյա ուսանող Թիմուր Բեկմանսուրովը երկուշաբթի առավոտյան սկսել է կրակել համալսարանում: Համալսարանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ: Կրակողն ինքը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, ոտքը անդամահատել են:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը