Ներքին 5 տարի առաջ - 17:12 22-09-2021

Իրենք կարող են առաջարկել, բայց չեն կարող պարտադրել: Դոնթի բանաձեւը պարտադրանքի բանաձեւ չի. Անդրանիկ Քոչարյան

Մեկը կասի Սյունիք, մյուսը կասի՝ զանգեզուր, դրանից էությունը չիփոխվում, դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգությանհարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը օգտագործեց Զանգեզուր եզրը, իսկ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանն էլ դիտողություն արեց՝ «Սյունիք է, Զանգեզուր չի»:

Ինչ վերաբերում է նրան, որ իրենց հանձնաժողովը 4-րդ անգամ Արթուր Ղաինյանին չընտրեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, արդյոք սա սեւեռվածություն չէ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մենք չէ, Ղազինյանի անձի վրա շարունակում է սեւեռված մնալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, ոչ թ «Հայաստան» խմբակցությունը, որովհետեւ անընդհատ չի բացատրվում պարոն Ղազինյանի կամ այդ ազգանունի հետ կապված ինչ խնդիր են տեսնում, երբ որ իրենք ունեն եւս երեք նորմալ թեկնածուներ: Թող իրենք քայլ անեն:

Մենք շարժվում ենք ԱԺ կանոնակարգ օրենքով: Այսօր պարոն Ղազինյանը չշարժվեց կանոնակարգ օրենքով, նա պետք է մնար, որովհետեւ էլի հարցեր ունեն պատգամավորները: Ինքը պետք է համոզի հանձնաժողովի անդամներին, որ կողմ քվեարկեն: Իրենք կարող են առաջարկել, բայց չեն կարող պարտադրել: Դոնթի բանաձեւը պարտադրանքի բանաձեւ չի, կոնսենսուսի բանաձեւ է»:

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ըստ Դոնթի բանաձեւի բաժին է հասել ընդդիմադիր «այաստան» խմբակցությանը: Արդեն 4-րդ անգամ «Հայաստան» խմբակցությունն առաջադրում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, եւ նա չի ընտրվում: «Հայաստան» խմբակցությունում մտադիր չեն փոխել իրենց թեկնածուին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում