Արտաքին 4 տարի առաջ - 10:53 21-09-2021

Ռոնալդուն խարդախության զոհ է դարձել. նա 288 հազար եվրո է կորցրել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խարդախության զոհ է դարձել, հաղորդում է Jornal de Notícias-ը:

Պարբերականի տվյալներով, ֆուտբոլիստը 2007թ.-ին զբոսաշրջային ​​ընկերության աշխատակցուհուն է վստահել իր բանկային քարտերն ու դրանց PIN կոդերը: Երեք տարվա ընթացքում նա 200 ուղևորություն է ամրագրել պորտուգալացու անունով, որոնցից մարզիկը չի օգտվել: Այս ընթացքում նա, ընդհանուր առմամբ, 288 հազար եվրո է հանել ֆուտբոլիստի հաշիվներից:

Փողի կորստի մասին Ռոնալդուն իմացել է 11 տարի անց: Զբոսաշրջային գործակալության աշխատակցուհուն բերման են ենթարկել և դատապարտվել 4.5 տարվա պայմանական ազատազրկման: Չարագործը ամսական վճարումների միջոցով պետք է փոխհատուցի ֆուտբոլիստի կրած կորուստները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել