Արտաքին 4 տարի առաջ - 15:39 20-09-2021

ՌԴ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 98 %-ը. Պետդումա անցնելու շեմը ներկա պահին հաղթահարել է 5 կուսակցություն

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 98 տոկոսը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունը ձայների 49,80 տոկոսով պահպանում է առաջատարի դիրքը Պետդումայի ընտրություններում: ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ստանում է 19,05 տոկոս ձայն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,48 տոկոս:

Նախնական տվյալներով՝ առաջատար հնգյակում տեղ են գտել «Արդար Ռուսաստան. հայրենասերները՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7,41 տոկոս ձայնով և «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,36 տոկոսով:

Այսպիսով, վերոնշյալ քաղաքական ուժերը հաղթահարում են Պետդումա անցնելու համար սահմանաված 5 տոկոսի շեմը:

«Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածուները Պետդումայի ընտրություններում պահպանում են առաջատարի դիրքերը 199 միամանդատ շրջանում, Կումունիստական կուսակցության թեկնածուները՝ 9 շրջանում, «Արդար Ռուսաստանինը»՝ 8:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին