Արտաքին 5 տարի առաջ - 09:20 19-09-2021

Թուրք գեներալը Հունաստանի հետ պատերազմի դեպքում որպես հիմնական թիրախ նշել է Սալոնիկ քաղաքը

Թուրք պաշտոնաթող գեներալ Էրդողան Կարաքուշը CNN Turk հեռուստաալիքով հեռարձակվող քաղաքական բանավեճի ժամանակ ասել է, որ Հունաստանի հետ պատերազմի դեպքում Սալոնիկ քաղաքը կլինի ցամաքային գործողության հիմնական թիրախը:

Իր հերթին, Աթենքը ձգտելու է վերցնել Ստամբուլը, հավելել է Կարաքուշը:

Թուրք հրամանատարն ասել է, որ լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը՝ Հունաստանն իր տարածքը տրամադրել է 20 ամերիկյան ռազմակայանների տեղակայման համար, և դրանցից մեկը գտնվում է Թրակիայի Ալեքսանդրապոլիս քաղաքի մոտ:

Ըստ Կարաքուշի, այս ֆորպոստը լիովին հագեցած է անհրաժեշտության դեպքում թուրքական բանակի ցամաքային գործողությունն արգելափակելու համար:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը