Արտաքին 5 տարի առաջ - 09:07 19-09-2021

Ամբողջ աշխարհում երեխաները սկսել են զանգվածաբար վարակվել քիչ հայտնի վիրուսով

ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի բժիշկները երեխաների շրջանում շնչուղիների հիվանդություններ առաջացնող քիչ հայտնի շնչառական սինցիտիալ վիրուսով զանգվածային վարակման դեպքեր են արձանագրել, հաղորդում է BBC-ն:

Ըստ գիտնականների, COVID-19 համավարակն ազդել է շնչառական սինցիտիալ վիրուսների (RSV) տարածման վրա, և կարանտինային միջոցառումների պատճառով երեխաների մոտ վիրուսի նկատմամբ իմունիտետ չի ձևավորվել:

ԱՄՆ-ում Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի մանկական վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Ռաբիա Աղան ասել է, որ նոր վիրուսով վարակման դեպքերը տեղի են ունեցել դեռ ապրիլին, ինչի հետևանքով վերակենդանացման բաժանմունքներն անմիջապես գերծանրաբեռնվել են:

«Սա մեզ զարմացրեց: Մենք գիտեինք, որ պետք է ուշադրություն դարձնել դրան, բայց չէինք կարծում, որ այսքան հիվանդ կլինի»,- ասել է Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի բժիշկ Քրիստոֆ Բերգերը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան