Արտաքին 4 տարի առաջ - 17:40 18-09-2021

Աշխարհի ամենահարուստ ընտանիքները՝ ըստ Bloomberg-ի

Bloomberg ամսագիրը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը: Առաջին տեղում Ուոլթոն ընտանիքն է, որին պատկանում է Walmart առևտրի ցանցը: Այս ընկերությունը հիմնադրվել է Սեմ Ուոլթոնի կողմից 1962 թվականին: Այժմ Ուոլթոնի ընտանիքին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 48%-ը, իսկ կարողությունը գնահատվում է 238 մլրդ դոլար:

Երկրորդ տեղում Մարս ընտանիքն է, որին պատկանում է Mars հրուշակեղենի ֆաբրիկան: Ընտանիքի կարողությունը գնահատվում է 141,9 մլրդ դոլար:

Ամերիկյան նավթաքիմիական Koch Industrues ընկերության սեփականատեր Կոխ ընտանիքը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 124,4 մլրդ դոլար կարողությամբ:

Ֆրանսիական Էրմե ընտանիքը, որին պատկանում է Hermes նորաձևության տունը, չորրորդ տեղում է՝ 111,6 միլիարդ դոլարով:

Հինգերորդը Սաուդյան թագավորական Ալ Սաուդ ընտանիքն է՝ 100 միլիարդ դոլարով:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ