Արտաքին 4 տարի առաջ - 21:59 17-09-2021

Նիդերլանդներում տղամարդը դանակով հարվածել է երկու մարդու եւ պատշգամբից կրակոց արձակել

Հոլանդիայի արեւելքում գտնվող Ալմելո քաղաքում դանակով հարձակման հետեւանքով երկու մարդ է զոհվել: Այդ մասին տեղական ոստիկանությունը հայտնել է Twitter-ում ուրբաթ՝ սեպտեմբերի 17-ին:

«Ալմելոյում դանակով հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել: Եվս մեկ մարդ վիրավորվել է: Մեկ կասկածյալ ձերբակալվել է, նա նույնպես վիրավորվել էր», - ասված է հաղորդագրության մեջ:

Համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ պատշգամբում մի տղամարդ կրակում է անցորդների վրա: Դեռևս պարզ չէ, թե արդյոք նա մասնակցել է միջադեպին, սակայն ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել: Ինչպես պարզաբանել են իրավապահները, ձերբակալությունից հետո իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել:

Ըստ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների` տղամարդը իբրև թե մեծ քանակությամբ զենքով փակվել է բնակարանում և անցորդների ուղղությամբ կրակել է արբալետով: Երբ վնասազերծվել է, տանը հայտնաբերվել է երկու դի և մեկ վիրավոր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ