Ռուսաստանում ուրբաթ օրը ժամը 16:00-ի դրությամբ Պետդումայի ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել է 9,16 տոկոս: Այս մասին հայտարարել է ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան: Ժամկետից շուտ քվեարկությանը մասնակցել է 260 հազար ընտրող:
«Ռուսաստանի ժամանակով 16:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը կազմում է 9,16 տոկոս»,- ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը:
Ժամկետից շուտ քվեարկությանը մասնակցելու իրավունքից օգտվել են Ռուսաստանի և այլ երկրների 260 հազար քաղաքացիներ: Ռուսաստանում առանձին կատեգորիայի քաղաքացիներ կարող էին ժամկետից շուտ քվեարկել օգոստոսի 29-ից սկսած: Այն անցկացվում է 36 տարածաշրջաններում:
Պետդումայի ութերորդ գումարման ընտրությունները Ռուսաստանում անցկացվում են սեպտեմբերի 17-19-ը: Բացի Պետդումայից, ռուսները 39 տարածաշրջաններում ընտրում են տարածաշրջանային խորհրդարաններ և դաշնային սուբյեկտների ղեկավարներ: