Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:52 17-09-2021

Ընդդիմությունը խոստանում է նորից փողոց դուրս գալ

Ընդդիմությունը որոշել է ԱԺ-ում հայտարարություններին ու սուր հարցադրումներին զուգահեռ՝ վերսռին փողոցային պայքարի դուրս գալ։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այդ մասին բացահայտ հասկացրին ինչպես «Պատիվ ունեմ»-ից Հայկ մամիջանյանը, այնպես էլ «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյենը։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ Սաղաթելյանն ասաց․ «Երբեք չենք հրաժարվելու փողոցային պայքարից։ Այս փուլում ակտիվ քննարկումների մեջ ենք, թե ինչ անել եւ ինչպես անել, որպեսզի չեզոքանան վտանգները, կանխվի ՀՀ-ի թուրքացումը։ Մեր դաշինքն անելիք ունի․ առաջիկայում ականատես կլինեք նաեւ փողոցային գործողությունների»։ Ուշագրավ է, որ փողոցային պայքարի դուրս գալու որևէ նախադրյալ այս պահին չկա, մարդիկ հոգնել են պայքարելուց, անգամ Ծառուկյանն է հոգնբել, որը խոստացել էր՝ «զադնի չի դնելու», իսկ այսօր հայտարարում է, որ եթե Փաշինյանի դեմ նորից պրոցեսներ սկսվեն, ինքը փողոց դուրս չի գալու։ Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ ռեսւորսով է խորդհրարանակն ընդդիմությունը դուրս գալու փողոցային պայքարի և ամենակարևորը՝ ի՞նչ նպատակով, նորից Փաշինյանի հեռացմա՞ն։ Իսկ ժողվորդին հարցրե՞լ են, ինքը ուզո՞ւմ է նորից դուրս գան փողոց ու հեռացնեն Փաշինյանին, թե՞ համակերպվել է Հայաստանի թուրքացման հեռանկարի հետ և ուզում է խաղաղ ապրել իրեն կոտորած ազգի հետ։ Ամեն դեպքում, ընդդիմության կողմից փողոցը նորից գրավելն ու այդ մի ճակատով ևս իշխանության դեմ պայքարելու մտադրությունը վատ չէ, հատկապես, որ խորհրդարանում իրար վրա շիշ նետելն և Փաշինյանին հայհոյելը դեռևս Հայաստանի թուրքացումը չի կանխում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին