Արտաքին 5 տարի առաջ - 15:03 17-09-2021

Ռուսաստանում Google play-ից և App Store-ից անհետացել է «Նավալնի» հավելվածը

Google play-ի և App Store-ի ռուս օգտատերերի համար այլևս հասանելի չէ «Նավալնի» հավելվածը: Այս մասին հաղորդել է Ալեքսեյ Նավալնու թիմը:

Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ի առավոտյան, այն օրը, երբ Ռուսաստանում սկսվեց Պետդումայի, ինչպես նաև մարզային և քաղաքային մարմինների ընտրություններում եռօրյա քվեարկությունը:

Հավելվածում հրապարակվում են ընդդիմադիր քաղաքական գործչի կայքից հաղորդագրությունները: Այն ունի նաև «Խելացի քվեարկություն» գործառույթ:

Համակարգչից հավելվածը դեռ հասանելի է Google Play-ում, բայց առցանց խանութի բջջային տարբերակում այն այլևս հնարավոր չէ գտնել: «Նավալնի» հավելվածը չի հաջողվել գտնել նաև App Store-ի բջջային տարբերակում, հայտնում է «Դոժդը»:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը