Արտաքին 4 տարի առաջ - 11:53 16-09-2021

Պատմության առաջին՝ ամբողջությամբ կոմերցիոն անձնակազմով տիեզերանավը թռավ տիեզերք

Իլոն Մասկին պատկանողSpaceX ընկերության Crew Dragon մարդատար տիեզերանավը ուղեծիր է հանել՝ պատմության մեջ առաջին կոմերցիոն անձնակազմը։ Անձնակազմում բացառապես ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացներ են: Վերերկյա ուղևորությունը տևելու է երեք օր: Տիեզերքին ու Երկիր մոլորակին տիեզերագնացները կկարողանան հետևել տիեզերանավի գմբեթային հատվածից:

Առաքելությունը, որը ստացել է Inspiration4 անվանումը, SpaceX-ին պատվիրել ամերիկացի էր գործարար 39-ամյա Ջարեդ Այզեքմանը: Նա Shift4 Payments ընկերության ղեկավարն է: Ընդ որում, գործարարն իր հետ անվճար վերցրել է ևս երեք մարդու։ Սա տիեզերագնացության պատմության մեջ առաջին ամբողջությամբ մասնավոր թռիչքն է: Նոր առաքելության համար տիեզերանավը որոշակի փոփոխություների են ենթարկել: Քթային հատվածում կցման հանգույցը փոխարինվել է մեծ ապակյա գմբեթով, որը թույլ է տալիս տիեզերագնացներին նայել Երկրին։ Մեկնարկը տեղի է ունեցել 2021թ-ի սեպտեմբերի 16-ին՝ Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի LC-39A մեկնարկային հարթակից։ Թռիչը կտևի երեք օր, որի ընթացքում վերլուծվելու են, թե տիեզերագնացներն իրենց ինչպես են զգում ու օրագնիզմն ինչպօես է արձագանքում անկշռությանը: Իսկ թռիչքից առաջ և հետո նրանց հետազոտելու են՝ հասկանալու համար մարդու վրա թռիչքի ազդեցությունը։ Տիեզերանավը Մեքսիկական ծոցում վայրէջք կկատարի սեպտեմբերի 19-ին:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին