Արտաքին 5 տարի առաջ - 20:01 15-09-2021

Եվրախորհրդարանի պատգամավորները Նավալնիին առաջադրել են Սախարովի մրցանակի համար

Սեպտեմբերի 14-ին Եվրախորհրդարանում «Եվրոպայի թարմացում» խումբը Ալեքսեյ Նավալնիին առաջադրել է Անդրեյ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակի դափնեկրի կոչման համար:

«Եվրոպայի թարմացում» խմբի կայքը նշում է, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչը և հակակոռուպցիոն ակտիվիստը միջազգային ճանաչում է ձեռք բերել՝ կազմակերպելով խոշոր հասարակական միջոցառումներ, մասնակցելով բարեփոխումների համար և Վլադիմիր Պուտինի դեմ մղված քաղաքական պայքարին: Ալեքսեյ Նավալնին այն մարդն է, որից վախենում է Պուտինը, ասվում է ռուս ընդդիմությանը նվիրված հրապարակման մեջ:

«Եվրոպայի թարմացում» խմբի անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Գի Վերհոֆշտադը (Բելգիայի նախկին վարչապետ) հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնին պայքարում է Եվրամիության արժեքների համար. ժողովրդավարության և օրենքի գերակայության, ճշմարտության և ազատություն: Նավալնիի այսօրվա պայքարը քիչ էր մնում՝ նրա կյանքը արժենար: Ըստ Վերհոֆշտադի՝ Նավալնիին աջակցում են Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վախենում են արտահայտել իրենց դիրքորոշումը եւ Եվրամիության կողմից աջակցության կարիք ունեն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը