Լիբանանցի քաղաքական գործիչը ռուս կանանց համեմատել է մարմնավաճառների հետ
copy image url

Լիբանանցի քաղաքական գործիչը ռուս կանանց համեմատել է մարմնավաճառների հետ

Ավելին 3 տարի առաջ - 12:08 15-09-2021

Լիբանանի էկոլոգիայի նախկին նախարար, «Ալ Թաուհիդ ալ Արաբի» կուսակցության ղեկավար Վիամ Վահաբը «Ալ-Ժադիդա» հեռուստաալիքի եթերում ռուս և ուկրաինացի կանանց համեմատել է մարմնավաճառների հետ, հայտնում է Strana.ua-ն:

«Ես Լիբանանի նախագահին ասել եմ, որ եթե մենք մարմնավաճառության երկիր ենք, եկեք երկիր բերենք 10 հազար ռուս կամ ուկրաինացի կանանց»,- ընդգծել է Վահաբը: Քաղաքական գործիչը հավելել է, որ նախագահը, լսելով այս առաջարկը, միայն ծիծաղել է:

Նշվում է, որ Լիբանանում Ուկրաինայի դեսպանատունը վրդովվել է այս հայտարարությունից հետո և քաղաքական գործչից պահանջել ներողություն խնդրել:

Ռուսական դեսպանատան արձագանքի մասին ոչինչ չի հաղորդվում:

Ի պատասխան՝ Վահաբի գլխավորած կուսակցության քարտուղարությունը նամակ է ուղարկել Կիև՝ ներողություն խնդրելով և ասելով, որ ինքը նպատակ չի ունեցել վիրավորելու Ուկրաինայի կանանց, այլ ընդհակառակը, ցանկացել է ընդգծել նրանց գեղեցկությունը:

Ամենից շատ դիտված