Արտաքին 5 տարի առաջ - 10:33 15-09-2021

Պուտինը հայտարարել է, որ քաղաքացիներն իրեն քննադատելու հիմքեր ունեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քաղաքացիները միշտ էլ իշխանություններին, այդ թվում՝ նաև իրեն քննադատելու պատճառներ ունեն: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Տուլայի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Դյումինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ:

«Մեզ քննադատելու պատճառ միշտ կա, և՛ Ձեր խոնարհ ծառային, և՛ տարածաշրջանի ղեկավարին: Եվ ես իմ ծառայողական պարտականությունները կատարելիս նույնպես դա անում եմ, այդ թվում՝ Ալեքսեյ Գենադիևիչի նկատմամբ»,- ընդգծել է նախագահը:

Պուտինը նշել է, որ քննադատությունը տեղին է այնտեղ, որտեղ ղեկավարն «իսկապես ինչ-որ բանում թերանում է»:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը