Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:39 14-09-2021

Փաստորեն hովանավորն Ալեն Սիմոնյանն էր․ ով է նրա օգնականը և ինչով է աչքի ընկել

«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանն աշխատանքի է անցել Ազգային Ժողովում։ Նա նշանակվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական։

Փաստորեն Հայկ Ստեփանյանի և խմբավորման մյուս անդամների եռամյա ջանքերն իզուր չանցան։ Հիշեցնենք, որ Հայկ Ստեփանյանն այն անձն է, որը իր «գաղափարակից ընկերների» հետ հարձակվել էր «Հայելի մամուլի» ակումբի վրա, վնասել լրատվամիջոցի գույքը, ապա սպառնացել, որ եթե Անժելա Թովմասյանն այդ պահին լիներ մամուլի ակումբում, նույնը նաև նրա հետ տեղի կունենար։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, ապա կարճվել։ 2020 թվականին նույն հեղափոխության պահապանները «Գյուղապետ» մականունով քաղաքացի Արամ Գևորգյանին ստիպել էին ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։

Այս դեպքով ևս հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին կետով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել):

Հարուցված գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննության: «Լնգուլավազներ են, որոնք սաղ կյանքը գործ չեն ունեցել, նման բաներ են անում, որ վարչապետը մի բան տա էլի: Սաշիկին էին ասում, բայց երևի Սաշիկի տղերքը նման բան չէին անում, որ 30 հոգով գնային մի տեղ, նենց էին եկել, ոնց որ Բեն Լադենն էի»,-ասել էր «Գյուղապետը»։

2020 թվականի հուլիսին արդեն ոստիկանություն է ահազանգել ինքը՝ Հայկ Ստեփանյանը, և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծել են։ Պատերազմից հետո էլ «Հեղափոխության պահապանները»՝ Հայկ Ստեփանյանի գլխավորությամբ, զինվորական համազգեստով շրջում էին մայրաքաղաքում, ըստ որոշ տեղեկությունների՝ նույնիսկ կառավարական ամառանոցն էին հսկում։ Այս խմբավորումը մշտապես աչքի է ընկել հակաօրինական և հակասոցիալական վարքով, և այս նշանակումը, փաստորեն, հաստատում է բոլոր այն խոսակցությունները, որ ռեցեդիվ այս խմբավորման հովանավորն Ալեն Սիմոնյանն է։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա