Մամուլ 5 տարի առաջ - 07:46 14-09-2021

Իշխանությունը հրաժարվե՞լ է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մտքից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկից առաջ իշխող ՔՊ կուսակցությունը հայտարարեց, որ որոշել է ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն մինչ օրս որևէ քայլ չի կատարվել: Սպասվում էր, որ այդ հանձնաժողովը ստեղծելու որոշման նախագիծն իշխանությունը կներառեր երեկ սկսված նստաշրջանի օրակարգում, բայց դա ևս տեղի չունեցավ:

Բանն այն է, որ ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ կետով ամրագրված է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտներում քննիչ հանձնաժողովն ստեղծվում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում: Սույն հանձնաժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել են բավական սոլիդ, պրոֆեսիոնալ և սկզբունքային անդամներ, որոնք ի պաշտոնե պետք է մասնակցեն քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, իսկ դա, «Փաստի» տեղեկություններով, շատ է անհանգստացնում իշխանություններին:

Այս առումով հատկապես ուշագրավ է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Արթուր Ղազինյանի ներկայությունն այդ հանձնաժողովում, որը դեռևս 2020 թ. նոյեմբերի վերջին ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում և մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ, իսկ փողոցային բողոքի ակցիաների ժամանակ պահանջում էր ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Նրա թեկնածությունը «Հայաստան» խմբակցությունն առաջադրեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ինչը սվիններով ընդունվեց ՔՊ-ականների կողմից, որոնք երեք անգամ մերժեցին Ղազինյանի թեկնածությունը:

Փաստորեն, ընդդիմադիրների լուրջ ներկայացվածությունը, մասնավորաբար Ղազինյանի ներկայությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և նրա առաջադրումն ու, ի վերջո, անխուսափելի ընտրությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ստիպեց իշխանությանը վերանայել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իրենց որոշումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը