Ներքին 4 տարի առաջ - 22:27 13-09-2021

Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

«Ողջյունելով հյուրերին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նախ շնորհակալություն է հայտնել Բարոնուհի Քոքսին՝ տասնամյակներ շարունակ Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին ցուցաբերած վիթխարի օժանդակության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես տարածաշրջանային քաղաքական գործընթացները և այդ համատեքստում Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։ Հատուկ անդրադարձ է կատարվել Թուրքիայի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի անընդունելիությանը։ Փորձ է արվում այդ գործընթացներն իրականացնել միջազգայնորեն ընդունված կարգավորումները շրջանցելով, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումներով և ուղղակի ռազմական սպառնալիքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հատուկ ուշադրության է արժանացել Արցախյան հիմնահարցի ներկա հանգրվանը, քննարկվել են Արցախի Հանրապետությանը, ժամանակավորապես տեղահանված անձանց և ռազմագերիների ազատության խնդրին վերաբերող հարցեր։ Այս ուղղություններով նախանշվել որոշ ծրագրեր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից