Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:17 13-09-2021

Գորիս-Կապան ճանապարհային հատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռների ստուգումն ու գումարի գանձումն, իրականում, գուցե մեկ նպատակ են հետապնդում. մանրամասներ

Երեկվանից սկսած՝ նաև ԱԱԾ մակարդակով լուրեր տարածվեցին, որ ադրբեջանցիները ուղեկալ են տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի, մասնավորապես՝ Որոտանի հատվածում։ Համացանցում փաստաթուղթ, որ ադրբեջանցիները իրանական վարորդներից գումարներ են ուզում այդ հատվածով անցնելու համար ու խոչընդոտներ ստեղծում բեռնափոխադրման գործընթացում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահեցնում էր, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ առավել ևս ռուսական ուղեկալ չի դրվել ու դրվում այդ ճանապարհի վրա, ու ինչպես նախկինում, հիմա ևս, այդ ճանապարհը սպասարկվում է հանգիստ ու առանց արգելքների։

Փաստորեն, շատ շուտով Հայաստանն այլևս որպես տարանցիկ ճանապարհ անիմաստ կդառնա իրանցիների համար և ոչ միայն նրանց։ Գորիս-Կապան հատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռների ստուգումն ու գումարի գանձումն, իրականում, գուցե մեկ նպատակ են հետապնդում՝ իրանական բեռների հոսքը դեպի Վրաստան տեղափոխել Ադրբեջանի տարածքով։

Երեկվանից հետևելով տարբեր քաղաքագետների, պատմաբանների, իրավաբանների ու մասնագետների անդրադարձին, ովքեր իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ էին կատարել, Oragir.news-ը առանձնացրել է դրանցից մի քանիսը։

Քաղաքագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանն իր էջում գրել է. «Հայաստանի Գորիս-Կապան միջպետական ճանապարհի «անխափան» գործունեությունը տարաբնույթ քայլերով խոչընդոտելու միջոցով Ադրբեջանը նաև «ծաղրում է» սեփական տարածքը շրջանցող «Հարավ-Արևմուտք», «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքների այլընտրանքային տարբերակների հնարավորությունը..., իսկ հրապարակախոս, պատմաբան Կարպիս Փաշոյանը՝ հետևյալը. «Գորիս- Կապան ճանապարհ կամ էլ Հայաստանի նվաստացման արահետը»։

Իսկ ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը գրել է հետևյալը. «Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա՝ Որոտան բնակավայրի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում կանգնեցնում են իրանական բեռնափոխադրող մեքենաներն ու ստուգումներ անում։ Այս իրավիճակը արդյունքն է բանավոր պայմանավորվածությամբ Սանասարի ու Կովսականի որոշ տարածքներ ՆՓ-ի կողմից «եղբայրական» Ալիևին հանձնելու. բանավոր պայմանավորվածությամբ, քանզի նոյեմբերի 9-ի համաձայնագրով նման բան նախատեսված չէր։ Իսկ հիմա, ինչ անում են, լավ են անում։ Մենք պատրաստվենք գունագեղ տոնակատարության ու նվաստացուցիչ խաղաղության պայմանագրի»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան