Արտաքին 5 տարի առաջ - 12:07 13-09-2021

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր. «Ե՞րբ եք բացելու Հայաստանի հետ սահմանը»

Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը օրենքով սահմանված կարգով հարցադիմում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ գրավոր պատասխանի պահանջով։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Հարցադիմումի մեջ նշվել է․ «Չնայած այն բանին, որ Թուրքիան 1991 թ․ Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է, բայց ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993 թվականից առ այսօր փակել է Հայաստանի հետ սահմանը և սառեցրել դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները։ 1993-ից հետո քաղաքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել են Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հետ։

Նախորդ տարվա Ղարաբաղի պատերազմի արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանագրով հայկական զինված ուժերը հետ են քաշվել տասնյակ տարիներ իրենց զբաղեցրած տարածքներից։ Վերջին շրջանում ինչպես նախագահ Էրդողանը, այնպես էլ Հայաստանի վարչապետ Փաշինյանը Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորելու կոչեր պարունակող հայտարարություններ են արել։

Ուստի այս համատեքստում․

1. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ի՞նչ ուղով եք գնալու։

2. Հայաստանի հետ մեր սահմանը ե՞րբ եք բացելու։

3. Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները ե՞րբ եք սկսելու։

4. Հայաստանի հետ վստահության կապերն ապահովելու համար ի՞նչ քայլեր եք անելու։

5. Ցամաքային և երկաթուղային կապն ապահովելու համար Հայաստանի հետ սկսվե՞լ են շփումներ։

6. Հայաստանի հետ ուղիղ թռիչքներ իրականացնելու նախաձեռնություն ունենալո՞ւ եք»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի