Արտաքին 5 տարի առաջ - 15:56 11-09-2021

Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարի պաշտոնում իրեն փոխարինած գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ռուստամ Մուրադովը Բաքու է մեկնել Մախաչկալայից, որտեղ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ասել էր, որ դրական է գնահատում ռուսաստանյան խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև նշել էր, որ եռակողմ հայտարարությամբ նախանշված 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ:

Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը մինչ այդ զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը, ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար է նշանակվել ռոտացիայի սկզբունքով: Սեպտեմբերի 9-ին Կոսոբոկովին Երևանում ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել