Արտաքին 4 տարի առաջ - 21:32 10-09-2021

Պուտինը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար է նշանակել Ալեքսանդր Չուփրիյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի առաջին տեղակալ, ներքին ծառայության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չուփրիյանին։ Այս մասին հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը:

Չուփրիյանը ԱԻՆ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից, իսկ 2018 թվականից դարձել է նախարարի առաջին տեղակալ: Նա Ռուսաստանի հրդեհային և կիրառական սպորտի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել էր սեպտեմբերի 8 -ին՝ Արկտիկայում կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին փրկելու փորձի ժամանակ: Երկուսն էլ ընկել են ժայռից: Երկուսին էլ փրկել չի հաջողվել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

Ձեզ գուցե հետաքրքրի