Ներքին 4 տարի առաջ - 20:34 10-09-2021

ԱՀ նախագահի անցկացրած խորհրդակցությանը քննարկվել է պատերազմին մասնակցած անձանց կարգավիճակ տրամադրելու հարցը

ԱՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելու հետ կապված հարցերը։

Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել վերոնշյալ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։

Նախագահ Հարությունյանը շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է հստակեցնել կարգավիճակ տալու մոտեցումներն ու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է

Ձեզ գուցե հետաքրքրի