Ներքին 4 տարի առաջ - 15:10 10-09-2021

Զոհվածների հարազատները պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ի միջոցառումը. ֆլեշմոբ է սկսվել

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Facebook-ում ֆլեշմոբ են կազմակերպել, որով պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ ու մասշտաբային միջոցառումը»։

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, գրել է․ «Ես` հերոս Դուխավիկ Մխիթարի մայրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն...»։

Նման տեքստերով հանդես են եկել տասնյակ այլ հարազատներ։

Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի հարազատներից մեկը` Լալա Վարդանյանը, գրել է, որ դատապարտում է բոլորին, ովքեր կմասնակցեն միջոցառմանը։

Օլյա Մարգարյանն առաջարկել է այդ օրը հրապարակ գնալու փոխարեն հավաքվել Եռաբլուրում։

Հիշեցնենք՝ կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասվում է «գունագեղ ու մասշտաբային միջոցառում»՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին։ Նա նշեց, որ միջոցառումը նախևառաջ նվիրվելու է Հայաստանի անկախության և Արցախի համար զոհված նահատակների հիշատակին։ Վարչապետի խոսքերը քննադատությունների տեղիք տվեցին։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը